Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր

Նարդոսի ազդեցությունը նյարդային համակարգի վրա

Նարդոսի ազդեցությունը նյարդային համակարգի վրա

Վիեննայի համալսարանի գիտնականները հայտնում են, որ նարդոսն ամբողջությամբ  կարող է փոխարինել հակադեպրեսանտներին։ Բուրավետ բույսն ազդում է մարդու հոգեկան եւ նյարդային համակարգի վրա այնպես, ինչպես հաբերը։  Սակայն ի տարբերություն  դրանց, կողմնակի ազդեցություններ չի թողնում:

 

Մասնագետները 10 շաբաթվա ընթացքում ուսումնասիրություն են անցկացրել՝ նյարդային խնդիր ունեցող 500 մարդու մասնակցությամբ: Հիվանդներն ընդունել են իրենց նշանակված հանգստացնողները եւ նարդոսի հիմքով հաբեր: Արդյունքները ցույց են տվել, որ հոմեոպաթիկ  դեղեր  օգտագործող խմբի կամավորների նյարդային լարվածությունը նկատելի նվազել է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Բուսական դեղամիջոցներ օգտագործող խմբում նյարդային լարվածության մակարդակը նվազել էր 14 տոկոսով, իսկ սինթետիկ դեղամիջոցներ օգտագործողներինը՝  11 տոկոսով:

 

Նարդոսում կան նյութեր, որոնք ազդում են ուղեղում կատարվող քիմիական գործընթացների վրա: Դրանք կարգավորում են նյարդային համակարգի գործունեությունը, վերացնում սթրեսի հետեւանքները: Քնի խանգարումների, բարձր ճնշման դեպքում օգնում է նարդոսի յուղի հոտը: Այն բնական ցավազրկող է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ladyzest.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ